ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2017 18:15
Վիճաբանություն համագյուղացիների միջև
Հունիսի 22-ին ժամը 13.05-ին «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 13:00-ին իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակչուհի 1991թ. ծնված Շ.Դ-ն՝ աջ ազդրի ստորին երրորդականի փափուկ հյուսվածքի սալջարդ վնասվածքով:
Պարզվել է, որ հունիսի 20-ին ժամը 20:00-ի սահմաններում նույն գյուղի «Խեժեն արտ» կոչվող տեղամասում, համագյուղացի 1961թ. ծնված Կ.Ս-ն վիճաբանության ժամանակ ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Շ.Դ-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: