ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2016 12:58
Վիճաբանություն անասնաֆերմայում
Հուլիսի 14-ին Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա.Մ-ն դիմել է այն մասին, որ ս.թ. հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի «Կրզողլու» կոչվող տեղամասում գտնվող անասնաֆերմայում իր հետ վիճաբանության մեջ էին մտել Այգեստան գյուղի բնակիչներ, 1984թ. ծնված Ա. Հ-ն և 1950թ. ծնված Պ. Հ-ն, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: