ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2014 15:50
Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել
Հուլիսի 19-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Ասկերանի շրջբաժին ահազանգ է ստացվել, որ «Զեփյուռ» հանգստյան գոտում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, Նորագյուղ համայնքի վարչական տարածքում տեղակայված նշված հանգստյան գոտում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Պ. Մ-ն և Նորագյուղ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Մ-ն վիճաբանության մեջ են մտել իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, ինչպես նաև վիճաբանությանը միջամտած նույն գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ա-ին` պատճառելով մարմնական վնասվածք:
***
Հուլիսի 19-ին Մարտունի քաղաքի Ա. Սարգսյան փողոցի N տան բնակչուհի, 1996թ. ծնված Լ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, տան բակում, վիճաբանության ժամանակ Մ. Մելքոնյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ա-ն հարվածել է իրեն:
***
Հուլիսի 20-ին 1993թ. ծնված Ա. Թ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում, վիճաբանության ժամանակ իր դեմքին հարվածել է ՀՀ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Է. Խ-ն: