ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.08.2015 12:20
Վիճաբանության ժամանակ ստացել է ձեռքի կոտրվածք
Օգոստոսի 17-ին, ժամը 13:20-ին, Մարտունու շրջհիվանդանոցից ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 13:15-ին, ձախ անրակի փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել նույն շրջանի Ծովատեղ գյուղի բնակիչ 1937թ. ծնված Գ. Ս-ն:
Պարզվել է, որ Գ. Ս-ն վնասվածքը ստացել է օգոստոսի 1-ին, ժամը 13:00-ի սահմաններում, իր տան բակում համագյուղացի 1978թ. ծնված Ա. Դ-ի կողմից վիճաբանության ժամանակ ձեռքը ոլորելու հետևանքով: