ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.12.2014 15:49
Վիճաբանության ժամանակ դանակահարել է
Դեկտեմբերի 20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի մասում սուր կտրող գործիքից ստացած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Առաքելյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղակայված Տատ ու Պապ հուշահամալիրի մոտ վիճաբանության ժամանակ Ա. Ս-ին ծալովի դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Կ. Շ-ն, ինչի հետևանքով Ա. Ս-ն ստացել է նշված վնասվածքները:
Դանակն առգրավված է: