ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.10.2019 11:00
Վիճաբանության ընթացքում հարվածներ է հասցրել
Հոկտեմբերի 2-ին Հադրութի շրջանի բնակչուհի, 1990թ.ծնված Փ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում տանը առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը՝ նույն շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա. Գ.-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: