Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

18.07.2020 13:51

Վիճաբանության դեպքեր՝ Ասկերանի շրջանում

Վիճաբանության դեպքեր՝ Ասկերանի շրջանում

Հուլիսի 17-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1970թ.ծնված Ս. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:50-ի սահմաններում, Ասկերան քաղաքի «Արցախփոստ» ՓԲԸ մասնաշենքի դիմաց իր խնամի` 1969թ.ծնված Ա. Ծ.-ից Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Գ. Գ.-ն պարտքը հետ ստանալու նպատակով վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում վերջինս քաշքշել է իրեն, ճանկռել դեմքը ու գցել գետնին, վնասելով նաև իրեն պատկանող «Սամսունգ G-2» մոդելի բջջային հեռախոսը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

 

 

Հուլիսի 17-ին Ասկերան քաղաքի բնակիչ,1969թ.ծնված Գ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:50-ի սահմաններում, Ասկերան քաղաքի «Արցախփոստ» ՓԲԸ մասնաշենքի դիմաց Ասկերանի շրջանի բնակչուհի, 1969թ.ծնված Ա. Ծ.-ից պարտքը հետ ստանալու նպատակով վիճաբանություն է առաջացել իր և վերջինիս խնամի՝ նույն շրջանի բնակչուհի,1970թ.ծնված Ս. Ա.-ի միջև, որի ընթացքում վերջինս քաշքշել է իրեն ու գցել գետնին, իսկ Ս. Ա.-ի որդին`1992թ.ծնված Ա. Ա.-ն մեկ անգամ հարվածել է իր ուսին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

 


Հուլիսի 17-ին Ասկերան քաղաքի բնակչուհի, 1998թ.ծնված Ռ. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Այգեստան գյուղի վարչական տարածքում գտնվող հանգստյան գոտում վիճաբանություն է տեղի ունենում։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Այգեստան գյուղի վարչական տարածքում տեղակայված «Մախմուրյան Սոնյա» հանգստյան գոտում վիճաբանություն է առաջացել Ռ. Ս.-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Վ. Բ.-ի միջև, որի ընթացքում վերջինս երկու անգամ ձեռքով հարվածել է Ռ. Ս.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: