Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

14.07.2015 15:07

Վիճաբանության դեպքեր

Հուլիսի 12-ին վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Սևունցի փողոցի N տան բնակիչ, 1942թ. ծնված Ա. Ա-ի և եղբայրներ` նշված փողոցի N տան բնակիչներ, 1981թ. ծնված Ս. Մ-ի և 1984թ. ծնված Ս. Մ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Ա. Ա-ն և եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

****

Հուլիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 3 հասցեում տեղակայված «Կամուրջ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է առաջացել Տեր-Գաբրիելյան փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Զ. Ս-ի, 1989թ. ծնված Ա. Գ-ի (բն. է Տեր-Գաբրիելյան փ.), մյուս կոմից Վաղարշյան փողոցի թիվ 50 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Հ-ի, Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:

****

Հուլիսի 13-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Ասկերանի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածքով շտապ բուժօգնության մեքենայով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Աստղաշեն գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Վ. Հ-ն:

Պարզվել է, որ Վ. Հ-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18:45-ի սահմաններում, գյուղում համագյուղացի, 1932թ. ծնված Յու. Գ-ի հետ առաջացած վիճաբանության ժամանակ` վերջինիս կողմից մահակով գլխին հարվածելու հետևանքով:

****

Հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Վ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ տան բակում վիճաբանության ժամանակ իր ձեռքին ու ոտքին հարվածել են և մարմնական վնասվածքներ պատճառել համագյուղացիներ` 1963թ. ծնված Մ. Ա-ն, 1977թ. ծնված Ա. Ա-ն և 1979թ. ծնված Ս. Ա-ն:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

****

Հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Ղ-ն և 1976թ. ծնված Ս. Մ-ն (բն. է նույն գյուղում) ծեծի են ենթարկել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N տան բնակչուհի, 1984թ. ծնված Լ. Մ-ին, նրա դուստր՝ 2002թ. ծնված Ա. Մ-ին, Բյուզանց փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Վ. Ա-ին և 1976թ. ծնված Գ. Ս-ին (բն. է ՀՀ ք. Երևան)՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

****

Հուլիսի 13-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1967թ. ծնված Գ. Պ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նշված քաղաքի բնակիչներ` 1992թ. ծնված Ն. Հ-ն և 1991թ. ծնված Լ. Գ-ն, ներկայանալով իրենց տան բակ, վիճաբանության մեջ են մտել իր հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրեն և կնոջը` 1973թ. ծնված Գ. Պ-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

****

Հուլիսի 13-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Ռ. Բ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ գյուղում որդին` 1978թ. ծնված Դ. Բ-ն, վիճաբանության մեջ է մտել իր և ընտանիքի անդամների հետ, որի ընթացքում հարվածներ հասցնելով՝ պատճառել է մարմնական վնասվացքներ: