ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.09.2019 12:56
Վիճաբանության արդյունքում պատճառվել է մարմնական վնասվածքներ
Սեպտեմբերի 2-ին Մարտունու շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 18:00-ին քթոսկրների փակ կոտրվածքով և ակնակապճային, կոմպլեկսի հեմատոմայով իրենց է դիմել Մարտունու շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Ս. Ա-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00:20-ի սահմաններում, Կարմիր շուկա գյուղի դպրոցի մոտ, վիճաբանություն է առաջացել Ս. Ա-ի և 1995թ. ծնված Է. Թ-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Ս. Ա-ի դեմքին՝պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: