ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:16
Վիճաբանության արդյունքում կոտրվածք է ստացել
Դեկտեմբերի 19-ին ժամը 21:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին ձախ դաստակի 4-րդ մատի պրոքսիմալ ֆալանգի մարմնի կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Ջ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Ջ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված ավտոկայանի դիմացի կանգառում, ոմն Արթուրի (տվյալներն ճշտվում են) հետ վիճաբանության ընթացքում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր ոմն Արթուրի և Ա. Ջ.-ի միջև վիճաբանության ընթացքում վերջինիս կողմից կոտրվածք ստանալու վերաբերյալ։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Արթուրը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա. Խ.-ն։