ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2019 11:59
Վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած քաղաքացին մահացել է
Ս.թ. հունիսի 17-ին հաղորդագրություն էինք տարածել Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց ML-320» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Դ. .Վ.-ի ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ Երևան քաղաքի «Էրեբունի բժշկական կենտրոն»:
Հունիսի 18-ին նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 07:00-ի սահմաններում Դ. Վ-ն մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: