ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.08.2014 16:08
Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել
Օգոստոսի 5-ին, ժամը 00:20-ին, Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Վահրամ Նորիկի Հովսեփյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը մահացել է Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, իսկ ուղևորները` Բերձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Ս-ն, Ստեփանակերտ քաղաքի Մարիետա Շահինյան փողոցի 8-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ա-ն և Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Խ. Ֆ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: