ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2019 11:22
ՎԹԱՐ՝ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 16:50-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ՀՀ Կապան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Գ. Գ-ի վարած «Նիսսան իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված Մարտունի քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Մ-ին պատկանող «Մերսեդես-Բենս Վիտո V230» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով, վարորդ՝ Գ. Գ-ն և ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ, 2003թ. ծնված Է. Գ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում:
Վթարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: