ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2019 11:58
Վթար
Ս.թ.հունիսի 18-ին Հովտաշեն-Մարտակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Մ-ի վարած «Մերսեդես Բենց E-124» մակնիշի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Մ-ի վարած «ՈՒԱԶ խանտեր» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Մ-ն և 1980թ.ծնված Մ. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: