ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2014 17:52
Վթար` ողբերգական հետևանքով
Երեկ խոր վշտով տեղեկացանք Մեղրի-Երևան ճանապարհի 169-րդ կմ-ին գրանցված ողբերգական պատահարի մասին:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 1 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան, 1983թ. ծնված Էրիկ Համլետի Համբարձումյանը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, 1985թ. ծնված Անդրեյ Էռնեստի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Ցավոք Էրիկ Համբարձումյանը Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Բժիշկների հավաստմամբ Անդրեյ Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
ԼՂՀ ոստիկանության պետի և ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Էրիկ Համբարձումյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին, հավաստիացնում, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում: