Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

19.12.2015 17:36

Վերընտրվեց «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը

Վերընտրվեց «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը

2015թ. դեկտեմբերի 18-ին, ոստիկանության կենտրոնական ապարատի նիստերի դահլիճում կայացավ «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության  խորհրդի հաշվետու ընտրական ժողովը:

Ժողովին մասնակցում էր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:

Օրակարգում ներառված էին՝ «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության 2014-2015թթ. կատարած աշխատանքների և վերստուգիչ հանձնախմբի հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության խորհրդի կազմի, նախագահի ու վերստուգիչ հանձնախմբի ընտրությունների հարցերը:

2014-2015թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վոլոդյա Ստեփանյանը:

«ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:

Կազմակերպության  դրամական  միջոցները օրենքով  և կանոնադրությամբ սահմանված կարգով  գոյանում են` բարեգործական-մարդասիրական  ընկերությունների, մասնավոր  անձանց,  անհատ  ձեռներեցների կամավոր ներդրումներից ու  նվիրատվություններից: Վոլոդյա Ստեփանյանը իր գոհունակությունը հայտնեց ԼՂՀ ոստիկանության պետին՝ կազմակերպության խնդիրները հոգալու և ոստիկանության յուրաքանչյուր վետերանի նկատմամբ ցուցաբերվող ինչպես բարոյական, այնպես էլ  նյութական  աջակցության համար: Ուստի, վետերանների միավորման յուրաքանչյուր անդամի պարտքն է մասնակցել և աջակցություն ցուցաբերել ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքներին:    

Ելույթով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ով փոխանցեց ԼՂՀ ոստիկանության պետի տեսանկյունը «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» ՀԿ դերակատարության առումով և ոստիկանության վետերաններին առաջարկեց ավելի նախաձեռնող լինել՝ օժանդակելով ոստիկանության համակարգի երիտասարդ կադրերին ուսանելու գործին: Բորիս Ենգիբարյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության պետը տեղեկացված է ոստիկանության վետերանների խնդիրներին և բոլոր դեպքերում անմիջապես արձագանքում ու բարեգործական խողովակներով աջակցում է կարիքավորներին:

 Օրերս, տաքսու վարորդի նկատմամբ ավազակություն գործող դանակով զինված հանցագործին վնասազերծելու, ասել է թե հանցավորության դեմ պայքարում ցուցաբերած նվիրվածության համար ԼՂՀ ոստիկանության պետի կողմից ոստիկանության մայոր Սամվել Գաբրիելյանը արժանացավ դրամական պարգևի, որը հասցեատիրոջը փոխանցեց ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը:

Այնուհետև, տեղի ունեցավ միավորման խորհուրդի անդամների ընտրութունը: Սկզբից ընտրվեց խորհրդի կազմը, իսկ հետո նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները: «ԼՂՀ ոստիկանության վետերանների միավորում» ՀԿ նախագահ վերընտրվեց գնդապետ Վոլոդյա Ստեփանյանը: