ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2020 13:40
Վերադարձնելու պայմանով վերցված գումարը չի վերադարձրել
Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1996թ.ծնված Ա. Ս.-ի դիմումի շուրջ նախապատրաստված նյութերով պարզել են, որ Ա. Ս.-ի ամուսին` 1993թ.ծնված Հ. Ս.-ն 2019թ. հոկտեմբերի 11-ին «Արցախբանկ» ՓԲԸ Դրմբոնի մասնաճյուղում իր անվամբ 1.000.000 դրամ գումարի վարկային պայմանագիր է ձևակերպել, որից 700.000 դրամը տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Ա.-ին 10 օրից այն հետ վերադարձնելու պայմանով, սակայն վերջինս խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով առ այսօր գումարը չի վերադարձրել, բացի դրանից 2019թ. նոյեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի բնակիչ,1995թ.ծնված Խ. Դ.-ն իր անվամբ նշված բանկում 700.000 դրամ գումարի վարկային պայմանագիր է ձևակերպել և ամբողջ գումարը տրամադրել Ա. Ա.-ին, նույնպես 10 օրից հետ վերադարձնելու պայմանով, սակայն վերջինս խաբեությամբ, վտահությունը չարաշահելու եղանակով առ այսօր հետ չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: