ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.04.2020 12:03
Վարորդը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին
Ապրիլի 1-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ՃՈ առ այն, որ մարտի 31-ին ժամը 17:10-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում ծառայություն իրականացնելիս երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է Մարտունու շրջանի բնակիչ,1976թ. ծնված Ն. Ո.-ի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան, որի ստուգմամբ պարզվել է, որ վարորդը գտնվում է անսթափ վիճակում:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ընթացքում Ն. Ո.-ն չի ենթարկվել իր օրինական պահանջներին և հայհոյանքների ուղեկցությամբ բռնություն գործադրելով պոկել ուսադիրները:
Նախապատրաստվում է նյութեր ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար: