ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2015 16:46
Վաղուհասի անտառպետության թիվ 2 պահաբաժնից կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է
2015թ. փետրվարի 13-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության թիվ 2 պահաբաժնից տարբեր տեսակի 12 ծառեր ապօրինի հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը 2014թ. նոյեմբերի սկզբներին կատարել են Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Վ-ն և Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Գ-ն: