ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2020 13:36
Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Փետրվարի 28-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 01:40-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2020թ. ծնված Ա. Ն.-ն շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ, իսկ ժամը 01:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1995թ. ծնված Ս. Ն.-ն, 1997թ. ծնված Բ. Ն.-ն ,1973թ. ծնված Ա. Մ.-ն, և 2000թ. ծնված Վ. Վ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: