ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2019 10:50
Ստեփանակերտում խուլիգանության դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 7-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Կ.Ա.-ն դուրս է եկել Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի դիմացի ճանապարհահատվածի երթևեկելի գոտի, խոչընդոտել է ավտոմեքենաների երթևեկությունը, գոռգոռացել, այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Կ.Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: