ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2014 17:40
Ստացել է գլխի վնասվածք
Հուլիսի 28-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի կտրած վերքով բուժօգնության է դիմել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Վ. Ա-ն:
Պարզվել է, որ Վ. Ա-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարածքում գործող ճամբարում անհայտ անձանց միջև առաջացած վիճաբանությունը դադարեցնելու ժամանակ` գլխին չպարզված առարկայով հարված ստանալու հետևանքով: