ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.05.2016 12:54
Ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ
Մայիսի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ սրունքի թափանցող և գլխի կտրված վերքերով իրենց մոտ է ընդունվել Մետաքսագործների փողոցի N տան բնակիչ, 1969թ. ծնված Ս. Ղ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ս. Ղ-ին տանը վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Մաշտոցի փողոցի թիվ 5ա շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Ս. Բ-ն:
*****
Մայիսի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել Ա. Մկրտչյան փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ն-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ն. Ստեփանյան փողոցի թիվ 16 հասցեում տեղակայված ռեստորանի առանձնասենյակում վիճաբանություն է առաջացել Ա. Ն-ի և Ա. Գրաշու փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
*****
Մայիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Արախիշ գյուղի բնակչուհի, 1991թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել այն մասին, որ մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի մանկական հիվանդանոցի 2-րդ հարկում իրեն ծեծի է ենթարկել Ա. Գրաշու փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Վ. Բ-ն: