ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2016 11:27
Ստացել են մարմնական վնասվածքներ
Հունիսի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղի փակ տրավմայով, գլխի և դեմքի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակչուհի, 1970թ. ծնված Ս. Վ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ Ս. Վ-ին ծեծի է ենթարկել որդին` 1990թ. ծնված Ա. Մ-ն (բն. է նույն հասցեում):
Ա. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
*****
Հունիսի 5-ին Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ս. Գ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հունիսի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել համագյուղացի, 1981թ. ծնված Խ. Պ-ն:
Խ. Պ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
*****
Հունիսի 4-ին Քաշաթաղի շրջանի ՈՒռեկան գյուղի բնակչուհի, 1957թ. ծնված Ա. Գ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ մահակով իրեն հարվածներ է հասցրել ամուսինը` 1956թ. ծնված Հ. Հ-ն (բն. է նույն գյուղում, նախկինում դատված):
Ա. Գ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: