Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

19.05.2014 14:15

Ստացել են մարմնական վնասվածքներ

Մայիսի 17-ին, ժամը 16:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակչուհի, 1967թ. ծնված Թ. Կ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, Մանուկյան փողոցի թիվ 6 շենքի բակում իրեն ծեծի է ենթարկել Մաշտոցի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակչուհի, 1964թ. ծնված Կ. Ս-ն:

Թ. Կ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

***

 Մայիսի 18-ին, ժամը 19:10-ին, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Ի. Խ-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, տան բակում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել  հարևանը` 1975թ. ծնված Ա. Ա-ն:

 ***

Մայիսի 18-ին, ժամը 13:10-ին, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1948թ. ծնված Ա. Մ-ն հեռախոսով ոստիկանության Շահումյանի շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Զուար համայնքի տարածքում վիճաբանություն  է տեղի ունենում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:40-ի սահմաններում, Զուար համայնքի տարածքում Ա. Մ-ի հետ վիճաբանության մեջ են մտել ՀՀ Վարդենիս քաղաքի Համբարձումյան փողոցի N տան բնակիչներ` 1988թ. ծնված Մ. Հ-ն, 1982թ. ծնված Գ. Կ-ն, 1987թ. ծնված Գ. Կ-ն, Երիտասարդության փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Գ-ն և Ակունք գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Կ. Ե-ն, որի ընթացքում Գ. Կ-ն գլխով երկու անգամ հարվածել է Ա. Մ-ի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:

Ա. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: