ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Սպառնալիքներ է հնչեցրել
Հուլիսի 5-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Մ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 20:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներ, ամուսիներ՝ 1981թ.ծնված Ս. Մ.-ն և 1986թ.ծնված Թ. Մ.-ն մտել են իրենց տան բակ, որտեղ Ս. Մ.-ն կացինը ձեռքին սպառնալիքներ է հնչեցրել իր կնոջ` Ասկերանի շրջանի բնակչուհի, 1973թ.ծնված Ա. Ա.-ի հասցեին, այնուհետև երկուսով հարվածներ են հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: