ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 12:14
Սպառնալիքներ է հնչեցվել
Հունիսի 30-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել վիճակագրական քարտն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ,1975թ.ծնված Ս. Դ.-ն 2020թ.ծնված հունվարի 8-ին Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող տներից մեկում դանակով սպանության, մեքենայով վրաերթի ենթարկելու և երեխաներին վնասելու սպառնալիքներ է տվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1974թ.ծնված Զ. Մ.-ին, դրանից հետո պարբերաբար հեռախոսազանգերի միջոցով շարունակում է սպառնալ Զ. Մ.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: