ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.10.2018 11:46
Սպանություն
Ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 15:55-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Բ-ն հեռախոսով ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդել է, որ «Ֆիզուլի» կոչվող տեղամասում հրազենային վիրավորումով մարդ են տեղափոխել Մարտունու զինհոսպիտալ:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 13-ին ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ, 1948 թ.ծնված Ս. Չ-ի և ՀՀ Սիսիանի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Հ. Մ-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում՝ Հ.Մ-ն 16մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով դիտավորությամբ մեկ անգամ կրակելով սպանել է Ս. Չ-ին:
Հ. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: