ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2019 13:21
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Սեպտեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1962թ.ծնված Խ. Բ.-ի և 2001թ.ծնված Մ. Ղ.-ի միջև:
Վիճաբանությունը առաջացել է վերջինիս եղբոր՝ 2007թ.ծնված Ա. Ս.-ի կողմից ճանապարհից քարեր իրենց տուն տանելու պատճառով, որի արդյունքում Խ. Բ.-ն պլաստմասե շշում առկա բենզինը լցրել է Մ. Ղ.-ի վրա և փորձել է վառել, սակայն վերջինս դիմել է փախուստի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: