ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.11.2018 14:15
Սպանության սպառնալիք
Ս.թ.հոկտեմբերի 31-ին ժամը 20:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Դ. Դ-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է տվել առ այն, որ մայրաքաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց մայրաքաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Մ-ն զենքով սպառնում է իրեն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Ա. Մ-ն նշված շենքի բակում դանակով սպանության սպառնալիքներ է տվել Դ. Դ-ին:
Ա. Մ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։