ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2018 12:31
Սուտ մատնություն
Մարտի 28-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Ս.Հ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ մարտի 26-ի ժամը 16:00-ից մինչև մարտի 28-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Ճարտար քաղաքում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի չկողպված դուռը բացելու միջոցով սրահից գողացել է ձայնագրիչ, երկու բարձրախոսներ և «ԶԻԼ» ավտոմեքենայի էլեկտրական գեներատոր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս.Հ-ն մարտի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում գողոն հանդիսացող իրերը նախապես իր ավտոմեքենայից հանելով պահել է հայրական տանը և մարտի 28-ին ոստիկանության ծառայողներին գողության վերաբերյալ հաղորդում տվել, դրանով իսկ կատարելով ակնհայտ սուտ մատնություն: