ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.10.2019 14:16
Սննդային թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Հոկտեմբերի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 01:30-ին սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Գ. Ա.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Ա.-ն թունավորումը ստացել է 2019թ. հոկտեմբերի 14-ին ժամը 22:00-ի սահմաններում իր ընկերոջ տանը՝ սունկ ուտելու հետևանքով:
Գ. Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: