ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2019 11:37
Սնկային թունավորման դեպք՝ Շուշի քաղաքում
Հոկտեմբերի 17-ին Շուշիի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:30-ին սնկային թունավորումով իրենց մոտ են ընդունվել Շուշի քաղաքի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ա. Ա.-ն, 1999թ. ծնված Մ. Դ.-ն և 1994թ ծնված Է. Բ.-ն :
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վերջիներս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Է. Բ.-ի բնակարանում իրենց կողմից հավաքված սունկը ուտելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը :