ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2019 10:51
Սյունը իր վրա ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել
Հոկտեմբերի 7-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ գլխուղեղի ցնցում, ձախ սրունքի ստորին երրորդականի զույգ ոսկրերի փակ տեղաշարժված կոտրվածք, սրունք թաթային հոդի հոդախախտ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հադրութի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Վ. Մ.-ն։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Մ.-ն վերը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 11:30-ին Ուխտաձոր գյուղում, ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ` փայտյա սյունը իր վրա ընկելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: