ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2017 15:30
Ռազմամթերքի կամովին հանձնում
Օգոստոսի 31-ին Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղի բնակիչ 1982թ. ծնված Ս.Ա-ն ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է «ՌՊԳ-7» նռնականետի 2 կրակոց, 1 հատ կրակոցի պայթուցիչ, ինքնաձիգի 1 պահեստատուփ, 3 հատ որսորդական հրացանի փող և 7,62մմ տրամաչափի 1180 փամփուշտ, որոնք նույն օրը հայտնաբերել է Նոր Բրաջուր համայնքի վարչական տարածքի «Փոքր գյուղ» կոչվող տեղամասից: