ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2018 15:10
Ռազմամթերքի կամովին հանձման դեպք մայրաքաղաքում
Ս.թ.օգոստոսի 27-ին ժամը 20:30-ին մայրաքաղաքի բնակիչ,1960թ.ծնված Ս. Բ-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի 12 հատ և 3 հատ հարձակողական տիպի նռնակներ, 13 հատ նռնակի պայթուցիչներ, 7 հատ 400 գր. և 32 հատ 200 գր. տրոտիլներ, 64 հատ տրոտիլի պայթուցիչներ, 2 հատ տրոտիլի ֆիթել, 32 հատ տրոտիլի կտորներ, ինքնաձիգի 9 հատ պահեստատուփ ու 7.62 մմ տրամաչափի 1055 փամփուշտ, որոնք նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում գտել է Ասկերանի շրջանի Ակնա թաղամասից: