ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2014 16:35
Ջարդել է սրճարանի սեղաններն ու աթոռը
Հունիսի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Կամոյի նրբանցքի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 04:00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Հ. Ա-ն մուտք է գործել իր կնոջը պատկանող` Բաղրամյան 1ա հասցեում տեղակայված սրճարան և ջարդել հինգ սեղան ու մեկ աթոռ:
Վնասի չափը պարզվում է: