ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2020 12:09
Ջարդել է պատուհանի ապակին և մուտք գործել բնակարան
Մայիսի 24-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Գ. Ջ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նշված գյուղում տեղակայված իր հայրական առանձնատան խոհանոցի պատուհանների ապակիները գտնվում են ջարդած վիճակում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մայիսի 23-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 24-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատուհանի ապակին ջարդելու միջոցով մուտք է գործել նշված բնակարանի խոհանոցը և սառնարանից գաղտնի հափշտակել մոտ 350 գրամ բժշկական երշիկ, որը տեղում կերել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: