ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.01.2020 11:14
Ջարդել է մթերային խանութի դռան պատուհանը
Հունվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում տեղակայված իրեն պատկանող մթերային խանութի պատուհանի ապակին ջարդված է և նույն օրը մայրաքաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Լ. Դ.-ն հեռախոսով հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում տեղակայված իրեն պատկանող մթերային խանութի մուտքի դռան վրա նկատել է ոտնահետք:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունվարի 11-ին ժամը 01:30-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ռ. Ա.-ն սնունդ հափշտակելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցում փորձել է հրելու եղանակով բացել Լ. Դ.-ին պատկանող մթերային խանութի դուռը, որից հետո նույն փողոցում գործող Ա. Ս.-ին պատկանող մթերային խանութի մոտ նկատելով քար վերցրել և 2 անգամ հարվածել է վերջինիս պատկանող խանութի մուտքի դռան պատուհանին ու ջարդել այն։
Ռ. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: