ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019 10:55
Պլաստմասե տարա է գողացել
Հոկտեմբերի 29-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1950թ.ծնված Մ. Ղ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան մոտ տեղակայված իրեն պատկանող կիսակառույց շինությունից գաղտնի հափշտակել է 250 լիտր տարողությամբ պլաստմասե տարա:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հադրութի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ս.-ն:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: