ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2020 16:23
Պլաստիկ քարտից հափշտակել է գումար
Հուլիսի 21-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1958թ.ծնված Է. Բ.-ի դիմումն այն մասին, որ հուլիսի 3-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված եղանակով, իրեն պատկանող «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ քարտի հաշվեհամարից պարբերաբար հափշտակել է ընդհանուր 277.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: