ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019 10:54
Պարտք ու պահանջի համար ծեծի են ենթարկել
Հոկտեմբերի 29-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի,1987թ.ծնված Ա.Գ.- ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ պարտք ու պահանջի համար իր ամուսնուն՝ 1980թ.ծնված Ա. Մ.-ին ծեծի են ենթարկել։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում պարտք ու պահանջի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հերիկ գյուղում Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝1988թ.ծնված Ա. Ս.-ն և իր եղբայր՝1985թ.ծնված Վ. Ս.-ն հարվածներ են հասցրել Ա. Մ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: