ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.11.2014 12:12
Պարգևատրումներ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից
2014թ. հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ ոստիկանության Դինամո մարզահամալիրում կայացավ ՀՀ ոստիկանության սամբո-ըմբշամարտի 2014թ. առաջնություն, որին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ԼՂՀ ոստիկանության սամբո-ըմբշամարտի մարզաձևի հավաքականին։
Համառ պայքարի ընթացքում մեր գործընկերները գրավեցին մրցանակային տեղեր և պարգևատրվեցին մեդալներով։
Սույն թվականի նոյեմբերի 3-ին ոստիկանության կենտրոնական ապարատի բակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողակարգ, որի ընթացքում ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի մարզաձևի հավաքականի մասնակիցներին։ Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած` ԼՂՀ ոստիկանության ֆիզիկական և մարտական պատրաստության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ազատ Անդրյանը և քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մավրիկ Նասիբյանը, ինչպես նաև 2-րդ հորիզոնականը զբաղեցրած` ԼՂՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պարետային խմբի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Գրիգորի Իսախանյանը և 3-րդ հորիզոնականը զբաղեցրած` պետական պահպանության վարչության ոստիկան, ոստիկանության սերժանտ Արման Բեգլարյանը պարգևատրվեցին դիպլոմներով և արժանացան դրամական պարգևների։
Շնորհավորելով դափնեկիրներին` ԼՂՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանց հաղթարշավը կշարունակվի այսուհետ ևս ու վարակիչ կդառնա մնացած բոլոր մարզաձևերի հավաքականների համար։