ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2016 17:56
Պարգևատրում՝ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից
Սույն թվականի հունիսի 30-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ ընդունեց երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Աշոտ Ավանեսյանին և ոստիկանության մարմիններում երկարամյա անբասիր ծառայության համար պարգևատրեց թանկարժեք նվերով:
Արդեն իսկ հաճելի ավանդույթ դարձած` ոստիկանության պետի կողմից ոստիկանության պաշտոնաթող ծառայողների պարգևատրումը ոչ միայն արածը արժևորելու, այլև իրավակարգի պահապանների ծառայությանը նվիրման և եռանդի նոր լիցքեր հաղորդելու յուրահատուկ դրսևորում է: