ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2015 15:33
Պարգևատրում՝ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից
Սույն թվականի հուլիսի 2-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ ընդունեց ոստիկանության պաշտոնաթող մայոր Կամո Պողոսյանին և ոստիկանության մարմիններում երկարամյա անբասիր ծառայության համար պարգևատրեց ԼՂՀ ոստիկանության պատվոգրով ու հուշանվերով:
Արդեն իսկ հաճելի ավանդույթ դարձած` ոստիկանության պետի կողմից ոստիկանության պաշտոնաթող ծառայողների պարգևատրումը ոչ միայն արածը արժևորելու, այլև իրավակարգի պահապանների ծառայությանը նվիրման և եռանդի նոր լիցքեր հաղորդելու յուրահատուկ դրսևորում է: