ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2015 14:48
Պարբերաբար մուտք գործելով տուն՝ հափշտակել է 246.000 դրամ
Հունիսի 16-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Մ. Մ-ն, ս.թ. մայիսի 22-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար մուտք է գործել համագյուղացի՝ 1933թ. ծնված Ա. Հ-ի տուն և գողացել 246.000 դրամ:
Գողոնը մասամբ առգրավված է: