ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2015 12:52
Պատճառվել է 227.500 դրամի նյութական վնաս
Հոկտեմբերի 22-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Մարտունու շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ 2015թ. Շեխեր համայնքի վարչական տարածքի «Ղուլունց բաղ» և «Սարաբուլաղ» կոչվող տեղամասերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է համապատասխանաբար 17 և 27 տարբեր տեսակի ծառեր` պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 227.500 դրամի նյութական վնաս: