ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.12.2016 17:43
Պատահարներ՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 18 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Մ. Մ-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Փետրվարի 20-ի փողոցի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհին վրաերթի է ենթարկել Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Մ. Ղ-ին, ինչից հետո նրան տեղափոխել հոսպիտալ:
******
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 86 շենքի N բնակարանի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Գ-ն, վարելով «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհի սառցակալված լինելու պատճառով, Սողոմոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթի աստիճաններին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով դիմել է շրջանային բուժմիավորում: