Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

09.07.2016 12:29

Պատահարներ մայրաքաղաքում և շրջաններում

Հուլիսի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Սահյան փողոցի N տան բնակչուհի, 1961թ. ծնված Ս. Ա-ն:  

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Մկրտչյան փողոցի թիվ 4ա  շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Գ. Ն-ն, վարելով «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան, Ենիկոլոպովի փողոցի թիվ 7 հասցեում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ս. Ա-ին:

*****

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ս. Գ-ն, վարելով «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան, Սղնախ-Ավետարանոց ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրին առկա ծառերին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

*****

Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Կ. Պ-ն, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել ու բախվել ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջանային բուժմիավորում: