ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2015 16:40
Պատահարից տուժած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի N տան բնակիչ, 1983թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ձախ հատվածում առկա հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1995թ. ծնված Հ. Ծ-ն և Սադովայա փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Վ. Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: